Էջեր

Հոկտեմբերին տեղի կունենա ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

19 Հունիս 2013

 2013թ. հոկտեմբերի 22-25-ը կկայանա «Տնտեսական զարգացման քա­ղաքա­կանության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալ­սարանի 23-րդ գիտաժողովը:

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և «կլոր սեղանների» նիս­տերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.

ա) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում,

բ) ենթակառուցվածքների զարգացում,

գ) մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովում,

դ) մարդկային կապիտալի զարգացում,

ե) գիտելիքահենք տնտեսության ձևավորում,

զ) տնտեսության ֆինանսական հատվածի զարգացում,

է) ապրանքային շուկաների արդյունավետության բարձրացում,

ը) աշխատանքի արտադրողականության բարձրացման հիմնահարցեր,

թ) ֆինանսական շուկաների զարգացման ուղղություններ ու հեռանկարներ,

ժ) տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

ի) ներքին շուկայի ընդլայնման ուղիներ,

լ) բիզնեսի կատարելագործման ուղիներ,

խ) նորաստեղծության մրցունակության հիմնահարցեր:

 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին` հեռ. 59-34-26, email: Prof_Mkhitaryan@yahoo.com:

 Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջներ

 

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է`

  • բխեն խորագրից,
  • պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե,  հեռախոսահամար),
  • հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և  անգլերեն` Times  New Roman տառատեսակով (տառաչափը` 12,  տողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ, հղումները` տեքստում, թեման` մեծատառ` տառաչափը` 14),
  • ունենա հիմնաբառեր, հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում,
  • վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 6 էջ ծավալը,
  • երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
  • Տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում` կազմակերպության անվանումը: Այնուհետ, 2 ինտերվալ ներքև, մի մատ խորքից, տեքստը:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակեր­պիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին