Էջեր

Հնդկաստանի դեսպանը կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում

17 Դեկտեմբեր 2015

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ-ի նիստերի դահլիճում (գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սուրեշ Բաբու Թադիպանենիի հետ: Դեսպանը հանդես կգա «Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունները թեմայով դասախոսությամբ»:

Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ մասնակցելու հանդիպմանը: