Էջեր

ՀՀ ԱԺ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին

17 Դեկտեմբեր 2011

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստին, որին ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բացելով նիստը`  Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի  օրակարգում ընդգրկված են ՀՊՏՀ  2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին եւ ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին  հարցերը:

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Կորյուն  Աթոյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները եւ դրանց հիմնավորումները: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Ազգային ժողովի  նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգում ընդգրկված հարցերը դրվեցին  քվեարկության, որի արդյունքում խորհուրդը միաձայն որոշեց ընդունել ներկայացված փոփոխությունները:

Օրակարգը սպառելուց հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստն ավարտեց աշխատանքները: