Էջեր

Հանրակացարան

09 Փետրվար 2015

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական հանրակացարանը մոտ է համալսարանին. 10-15 րոպեի ընթացքում հնարավոր է հասնել համալսարան: 

Ուսանողներին տրամադրվում են հարմարավետ սենյակներ: 


Հանրակացարանի սենյակները նախատեսված են 2 և 4 ուսանողի համար: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում առկա են սանհանգույցներ, լոգախցիկներ և խոհանոց՝ ապահովված էլեկտրական սարքավորումներով: Հանրակացարանի առաջին հարկում գործում է ուսանողական ճաշարանը: 


Ուսանողները կարող են օգտվել հանգստի համար նախատեսված սենյակից, որը կահավորված է հեռուստացույցով և բազմոցներով: Հանրակացարանի սենյակների վարձավճարները երկտեղանաոց սենյակների համար կազմում է 60 ԱՄՆ դոլարին, իսկ երեք և չորս տեղանոց սենյակների համար՝ 50 ԱՄՆ դոլարին50 դոլարին համարժեք ՀՀ դրամ* 1 ուսանողի համար:

***Արտարժույթի  յուրաքանչյուր օրվա փոխարժեքի  համար  այցելել ՀՀ կենտրոնական  բանկի պաշտոնական կայք. http://www.cba.am/am/SitePages/Default.aspx 

Ուսանողների ադապտացիայի նպատակով բակալավրիատի 1-ին և 2-րդ, մագիստրատուրայի 1-ին և նախապատրաստական 6-ամսյա դասընթացի ուսանողների կեցությունը պարտադիր է ՀՊՏՀ-ի ուսանողական հանրակացարանում: