Էջեր

Հանդիպում՝ DAAD-ի ներկայացուցիչների հետ

15 Մարտ 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 23-ին` ժամը 14:00-ին, ՀՊՏՀ Միջազգային ծրագրերի դահլիճում (մուտքը՝ դարպասի կողմից) տեղի կունենա DAAD-ի տեղեկատվական հանդիպումը: Հանդիպման ընթացքում DAAD-ի կենտրոնի ներկայացուցիչները կներկայացնեն Գերմանիայում ուսանելու և հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորություններն ու կրթաթոշակային ծրագրերը և դիմումների ընթացակարգը: Դուք հնարավորություն կունենաք նաև ուղղելու Ձեզ հետաքրքրող հարցերը հայերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով:
ՀՊՏՀ դասախոսները և ուսանողները հրավիրվում են  մասնակցելու հանդիպմանը: