«Դարձիր մրցունակ և բարձրակարգ աշխատակից» թեմայով հանդիպում «Այ Էյ Բի» կենտրոնի և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ
Հարգելի ուսանողներ,
«Այ Էյ Բի» հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ համատեղ կազմակերպում է հանդիպում ՀՊՏՀ-ի ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու, թե.
- ինչպիսի՞ չափանիշներ են այսօրվա գործատուի համար կարևոր և ինչպե՞ս մտնել աշխատանքային շուկա,
- ինչպե՞ս կարելի է դառնալ բարձրակարգ և մրցունակ աշխատող,
- ի՞նչը կօգնի աշխատել հեղինակավոր կազմակերպությունում
- ի՞նչը կօգնի հետագայում երիտասարդին կանգնելու ամուր հիմքի վրա` կարիերայի աճ ապահովելու համար, ինչպես նաև ձեզ հուզող հարցերն ուղղել գործատուներին:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին նիստերի դահլիճում, ժամը 14:30-ին:
Տեղեկությունը տրամադրեց ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:


