Էջեր

Հայտնի են մագիստրատուրայի 1-ին փուլով (անվճար) ընդունվածների անունները

13 Հունիս 2014

Հայտնի  են 2014-2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման համակարգի մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելության 1-ին փուլի արդյունքներով 1-ին կուրս ընդունվածների անունները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը հայտնեց, որ մագիստրատուրայի 1-ին փուլի դիմորդների թիվն ավելին է եղել, քան ՀՊՏՀ-ին հատկացված տեղերը. 160 տեղի համար՝ 238 դիմորդ:

«Շատ դիմորդներ, ովքեր չեն հաղթահարել անվճար մագիստրատուրայի ընդունելության մրցույթը՝ շարունակում են մասնակցել վճարովի մագիստրատուրայի ընդունելության  մրցույթին: Շնորհավորում եմ 1-ին փուլի արդյունքներով մագիստրատորա ընդունված ուսանողներին, մաղթում նորանոր  ձեռքբերումներ»,-ասաց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Հիշեցնենք, որ առաջիկա երկուշաբթի օրվանից՝ հունիսի 16-ից, կմեկնարկի ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը (վճարովի տեղերի համար), որին կարող են մասնակցել նաև այլ բուհերի շրջանավարտներ: 

Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլը հաղթահարած ուսանողների անունները (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների)՝ այստեղ:

Ըստ գործող կարգի, այս ցուցակները փակցված են նաև ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի ցուցափեղկում:

Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին, ուսման մեջ մաղթում հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին