Էջեր

Հայտարարություն «Էրասմուս+» ծրագրի դիմորդների համար

22 Ապրիլ 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնաճյուղերի ուսանողների համար հայտարարված մեկ ուսումնական տարով Միսկոլիչի համալսարանում (Հունգարիա) «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ուսումնառության համար նախատեսված մագիստրոսական տեղը թափուր է մնացել: Մրցույթին կարող են դիմել ՀՊՏՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա) առաջին կուրսի ուսանողները՝ 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակը հյուրընկալող բուհում անցկացնելու համար:

Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն՝ նամակի վերնագիր դաշտում նշելով՝ «Erasmus+_անուն_ազգանուն»:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 2-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերեն լեզվի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Անգլերեն լեզվի թեստի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ կտրտվի լրացուցիչ տեղեկատվություն: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int.asue@gmail.com էլ.փոստով: