Էջեր

Հայտարարություն Էրասմուս+ ծրագրի դիմորդների համար

14 Հոկտեմբեր 2015

Արտաքին կապերի բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վաղը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա Էրասմուս+ ծրագրի դիմորդների անգլերենի ստուգման առաջին քննությունը, որին կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր դիմում են Ռումինիայի Alexandru Ioan Cuza համալսարանում և Վարշավայի տնտեսագիտական դպրոցում ուսանելու համար: Այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են ծրագրով, սակայն դեռ չեն գրանցվել, կարող են իրենց կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, ֆակուլտետ, կուրս, բջջային համար) ուղարկել բաժնի int.asue@gmail.com էլ-փոստին: