Էջեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2013-2014 ուստարվա ընդունելություն

21 Մայիս 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2013-2014 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ բակալավրի ծրագրով ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

Տնտեսագիտության տեսություն
Կառավարում (այդ թվում` պետական և մունիցիպալ կառավարում,
զբոսաշրջության կառավարում, հակաճգնաժամային կառավարում)
Ֆինանսներ (այդ թվում` մաքսային գործ, արժեթղթերի շուկայի
վերլուծություն և կառավարում, բանկային գործ)
Կոմերցիա (այդ թվում` բիզնեսի կազմակերպում)
Վիճակագրություն
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ
ճյուղերի)
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում
Աշխատանքի տնտեսագիտություն
Բնօգտագործման տնտեսագիտություն
Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ
Հողագույքային հարաբերություններ
Կառավարման տեղեկատվական համակարգեր
Ապահովագրական գործ
Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի) (այդ թվում` աուդիտ,
տնտեսագիտական վերլուծություն)
Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն (այդ
թվում` պարենային ապրանքների ապրանքագիտություն և
ապրանքների որակի փորձաքննություն, ոչ պարենային ապրանքների
ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն)
Շուկայաբանություն (մարքեթինգ):

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ`

Կառավարում
Ֆինանսներ
Կոմերցիա (այդ թվում` բիզնեսի կազմակերպում)
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)

 ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ 

Կառավարում (այդ թվում` զբոսաշրջության կառավարում)
Ֆինանսներ
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ
ճյուղերի)
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)

Վերոնշյալ մասնագիտություններով կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն շրջանավարտները` առանց տարիքի սահմանափակման:

 Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2013թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։ 00-ը: Կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ` հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը,  ժամը 18։ 00-ը: Այս փուլում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու  օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական
(արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

  Հայտագրվելու համար անհրաժեշտ  են`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից
(նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք
տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան
վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ
5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին
7) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Արտոնություններից օգտվող դիմորդները պետք է ներկայացնեն նաև
տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`
միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:
Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:

Դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում, որը աշխատում է բոլոր օրերին և գտնվում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում: Հասցեն` Նալբանդյան 128, հեռ` 593 473: