Էջեր

«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունները» թեմայով սեմինար Հայաստանում

02 Հունիս 2012

Եվրոպական ֆորումի Ալֆբեչ (the European Forum Alpbach) ասոցացիայի անդամը` KASA Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է ամառային դասընթաց «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունները» թեմայով: Դասընթացը կանցկացվի Հայաստանում 2012թ.-ի հունիս-հուլիս ամիսներին: Ծրագրի նպատակն է համախմբել հայ երիտասարդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական և գործնական գիտելիքներ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունները» թեմայի վերաբերյալ:

Սեմինարների ընթացքում մասնակիցները կարող են մասնակցել դասախոսությունների, գործնական քննարկումների և հանդիպել քաղաքական գործիչների: Դասախոսությունները և քննարկումները կանցկացվեն շաբաթը երկու անգամ KASA -ի EspaceS կենտրոնում` Երևան, Նալբանդյան 29 հասցեում: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Մասնակցությունն անվճար է: Բոլոր հետաքրքրված ուսանողները պետք է լրացնեն կից ներկայացված դիմում-հայտը և ուղարկեն այն ինքնակենսագրության (CV) հետ միասին info@igalpach.am հասցեով մինչև 2012թ.-ի հունիսի 5-ը, ժամը 18:00-ը:

Կազմակերպության մասին տեղեկություններ կարող եք գտնել` այցելելով www.igalpbach.am:

Մանրամասն տեղեկությունների համար գրեք info@igalpbach.am հասցեով կամ զանգահարեք Լիլիթ Մկրտչյանին` բջջ. 094-02-03-81.

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։