Էջեր

Համատեղ սեմինարի հրավեր

29 Հունվար 2016

«Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթության զարգացում ԵՄ տարածքին ինտեգրվելու նպատակով» ԵՄ «Թվինինգ» ծրագիրը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպում են համատեղ սեմինար՝ «Բոլոնիայի բարեփոխումների իրականացում» խորագրով։ Սեմինարը ներառում է ուսումնառության վերջնարդյունքներին վերաբերող ԵՄ վերջին ձեռքբերումները, ուսանողների պարտականությունների ամրապնդման մեթոդները և ներգրավածությունը համայքային գործընկերների հետ համագործակցության գործընթացում։

Սեմինարը կվարեն պրոֆեսոր Անդրեաս Կնորը (Գերմանիա) և պրոֆեսոր Ռահել Շումաքերը (Գերմանիա) : 3-օրյա սեմինարը տեղի կունենա փետրվարի 9-11, ժամը 14.00-18.00-ը ՀՊՏՀ գիտաժողովների դահլիճում։

 Մասնակիցներին կտրվեն վկայականներ։

Խնդրում ենք գրանցվել մինչ փետրվարի 5-ը հետևյալ էլ-փոստով՝ hsimonyan.twinning@gmail.com

 Բոլոր գրանցվածներին կտրվի սեմինարի ծրագիրը։ Սեմինարի լեզուն անգլերենն է (անհրաժեշտության դեպքում հայերեն թարգմանությամբ)։

Մանրամասները՝ հետևյալ հղումով՝armenia.twinning@gmail.com:

Տեղեկատվության անգլերեն տարբերակին, որը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, ծանոթացեք այստեղ: