Էջեր

Համալսարանի առաջին կուրսեցիների շրջայց գրադարանում

23 Դեկտեմբեր 2014

Սեպտեմբերի 16- 30-ը համալսարանի գիտական գրադարանի նախաձեռնությամբ   առաջին կուսերի ուսանողները այցելեցին բուհի գիտական գրադարան: Ուսանող- գրադարան առաջին հանդիպումը ապրանքագիտություն մասնագիտության  ուսանողների հետ էր, ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչի ժ/պ, տեխնիկական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանի գլխավորությամբ: Հանդիպումը սկսվեց գրադարանի գիտական ընթերցասրահում: Գրադարանի տնօրեն Ա. Հովհաննիսյանը , ողջունելով ուսանողներին, ասաց, որ գրադարանը կազմում է ուսումնառության գործընթացի   կարևորագույն և բաղկացուցիչ մասը,կրթության և ինքնակրթության անհրաժեշտ  օղակը: 

Այնուհետև  գրադարանի   տնօրենը համառոտ ներկայացրեց տպագիր գրքի անցած ճանապարհը՝ շեշտելով ,որ շատ ուրախ է այն փաստով, որ չնայած տեղեկատվության բազմաթիվ միջոցների առկայությանը , գիրքը եղել և մնում է նախընտրելի նաև այսօրվա ուսանողի համար: Այնուհետև Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց գրադարանից օգտվելու կանոնները, խոսեց էլեկտրոնային գրադարանի համալրման աշխատանքների մասին: Նա կարևորեց գրքի հետ աշխատելու ուսանողի  կարողությունը: Ուսանողներին իր խոսքն ուղղեց նաև պրոֆեսոր Ս. Սահրադյանը՝ շեշտելով դասապրոցեսից դուրս ուսանողի ինքնակրթվելու , ոչ միայն մասնագիտական գրականությունից օգտվելու անհրաժեշտությունը, որն անշուշտ ընձեռնում է գրադարանը:

Հաջորդը մարքեթինգ մասնագիտության առաջին կուրսեցիների այցն էր գրադարան՝ մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանի գլխավորությամբ: Ողջունելով ուսանողներին՝ գրադարանի տնօրենը կարևորեց այսպիսի հանդիպումների արդյունավետությունը ՝ գիրք-ընթերցող կապը ամրապնդելու, ուսանողին ճիշտ ուղղորդելու համար: Ուսանողները շրջեցին գրադարանում, ծանոթացան ընթերցասրահներին, էլեկտրոնային գրադարանի հասանելիությանը, գրքի թվայնացման նոր տեխնիկային. նույնիսկ ցանկություն հայտնեցին մասնակցել գրքի թվայնացման պրոցեսին: Գրադարնի տնօրենը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում դա կազմակերպել: Հանդիպման վերջում պրոֆեսոր Զաքարյանը շնորհակալություն հայտնեց օգտակար հանդիպման համար: Հանդիպմանը ներկա երիտասարդներին, ապագա զինվորներին գրադարանի տնօրենը նվիրեց Սամվել Մարգարյանի «Հայդուկապետն հայոց» գիրքը՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին:

Առաջին կուրսի ուսանողների շրջայցները և ծանոթությունը գրադարանի հետ կկրեն շարունակական բնույթ:

    

 

     

Գրադարանի տնօրինություն