Էջեր

Կրթական ծրագիր՝ ՉԺՀ-ից

19 Ապրիլ 2016

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և դոկտորական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը 2016-2017 ուսումնական տարվա համար հատկացրել է կրթաթոշակներ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով:

Մեկական մագիստրոսական (Հանրային կառավարում) և ասպիրանտական (մակրոէկոնոմիկա) տեղ հատկացվել է Պեկինի համալսարանում (Peking University), որի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Մեկ մագիստրոսական (Բիզնեսի կառավարում) տեղ հատկացվել է Պեկինի նորմալ համալսարանում (Beijing Normal University): Ներկայացնելու համար անhրաժեշտ փաստաթղթերի և ծրագրի պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Մեկ մագիստրոսական (Հաշվապահության մագիստրոս) տեղ հատկացվել է Շանհայի ազգային հաշվապահական համալսարանում: Ներկայացնելու համար անhրաժեշտ փաստաթղթերի և ծրագրի պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Վերոնշյալ բոլոր ծրագրերի փաթեթների հետ անհրաժեշտ է ներկայացնել սույն բժշկական տեղեկանքը:

Կրթաթոշակային վերոնշյալ ծրագրերի համար անհրաժեշտ փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել արտաքին կապերի բաժին մինչև ս.թ. ապրիլի 22-ը, ժամը 13:00, ՀՊՏՀ-ի գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ: Ուշ ներկայացված դիմում-հայտերը չեն դիտարկվի:  

Հարցերի և մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՊՏՀ-ի արտաքին կապերի բաժին +37410593484 հեռախոսահամարով, կամ՝ int.asue@gmail.com էլ փոստին: