Էջեր

Կրթաթոշակային ծրագիր Լեհաստանից

12 Հոկտեմբեր 2015

Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը հրավիրում է ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանելու Լեհաստանի առաջատար համալսարաններից մեկում: Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 26-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Անգլերենի թեստը կանցկացվի հոկտեմբերի 26-ից հետո: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին int.asue@gmail.com էլ.փոստով:

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: