Էջեր

Կդասախոսի Փիտր Թումանոֆը

14 Մարտ 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 15-ին, ժամը 14:00-ին ռեկտորատի նիստերի սրահում տեղի կունենա ՀՊՏՀ-ում մեկ կիսամյակով հյուրընկալված Ֆուլբրայթի կրթաթոշակակիր պրոֆեսոր Փիտր Թումանոֆի դասախոսությունը՝ «Համեմատական տնտեսական համակարգեր և զարգացում» (Comperative Economic Systems and Development) թեմայով:

Դասախոսությանը հրավիրվում են թեմայով հետաքրքրված դասախոսները և ուսանողները: