Էջեր

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

04 Հոկտեմբեր 2017

Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրերը նպատակ ունեն խթանելու համագործակցությունն ու գործընկերությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները և կրթական համակարգերը արդիականացնելու և միջազգայնացնելու նպատակով: Այս ծրագրեը հիմնականում կենտրոնացած են երեք առանցքային գործողությունների վրա.

  • Կրթական ծրագրերի մշակում
  • Բուհերի և կրթական համակարգերի կառավարման արդիականացում
  • Բարձրագույն կրթության և ավելի լայն տնտեսական և սոցիալական միջավայրի կապերի ամրապնդում

Այս ծրագրերը լինում են երկու տեսակ.

  1. Համատեղ ծրագրեր, որոնց նպատակը ուղղակիորեն ազդելն է Գործընկեր երկրներից ներգրավված հաստատությունների վրա (օրինակ՝ կրթական ծրագրերի մշակում, կառավարման արդիականացում և այլն)
  2. Կառուցվածքային ծրագրեր, որոնց նպատակը ներգրավված գործընկեր երկրների կրթական համակարգի վրա ազդեցությունն է, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային մակարդակում բարեփոխումների խթանումը: