Էջեր

Կարճաժամկետ դրամաշնորհներ` Շվեյցարիայից

19 Սեպտեմբեր 2012

Յուրաքանչյուր  տարի Շվեյցարիայում Հարավային Կովկասի  կրտսեր գիտաշխատողների  համար  սահմանափակ թվով կարճաժամկետ  դրամաշնորհներ են  տրամադրվում:   Այս  դրամաշնորհների  շրջանակում  տարածաշրջանի  գիտնականերին առաջարկվում է   անել  հետևյալը`

-աշխատել շարունակական ծրագրերի  վրա  և  եկամուտ  ստանալ Շվեյցարիայի հետազոտական   ենթակառուցվածքից,

-մասնակցել Շվեյցարիայի գիտնականների  հետ  փոխանակման  ծրագրերի  և  այցելել Շվեյցարիայի  ուսումնական հաստատություններ համագործակցություն  նախաձեռնելու  համար,

-կոնկրետ  հետազոտական  նախագծերի վերաբերյալ  տեղեկատվություն փոխանակել,

-մասնակցել  գիտաժողովի  Շվեյցարիայում:

Այս դրամաշնորհները հնարավորություն են  ընձեռում ընդլայնել ձեր ակադեմիական ծանոթությունների շրջանակը, աշխատել պետական հետազոտական հաստատություններում  և  հանդիպել  ձեր ոլորտի գիտնականների:  Դրամաշնորհները  հասանելի են հումանիտար և հասարակական  գիտությունների գծով բոլոր բարձրագույն  կրթության հաստատությունների  հետազոտողներին:   Նախապատվությունը  տրվում է  գիտությունների  թեկնածուի աստիճան  հայցողներին, սակայն դոցենտները (նախընտրելի է  մինչև 40 տարեկան) նույնպես կարող  են դիմել:  Դիմորդները  պետք  է  լինեն Վրաստանից  կամ  Հայաստանից` Վրաստանում կամ  Հայաստանում  բնակվող: Դրամաշնորհի  տևողությունը  կարող է լինել մեկից երեք ամիս:  Համաժողովին մասնակցելու   առավելագույն  ժամանակը մեկ  շաբաթ է:  Դիմումները  կարող եք  ներկայացնել   տարվա  ընթացքում  ցանկացած  ժամանակ:

Մանրամասն  տեղեկությունների  համար կարող եք այցելել http://www.ascn.ch/en/grants_scholarships/Short-term-grants.html հասցեով, որտեղ  ներկայացված են  դիմումի  ձևը,   փաստաթղթերի  ցուցակը  և  կոնտակտային տվյալները:

Դիմումները  պետք  է  ներկայացվեն  անգլերեն լեզվով:

Տեղեկատվությունը  տրամադրել է ՀՊՏՀ  արտաքին  կապերի բաժինը: