Էջեր

Կարգախոս, տարբերանշան, դրոշ

17 Դեկտեմբեր 2011

ՀՊՏՀ կարգախոսն է` «Մասնագիտացում, փորձ, հնարավորություն»: Բուհական կրթական տարածքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իր ուսանողի համար կարևորում է նեղ մասնագիտացումն ու համապատասխան փորձի ապահովումը: Այս երեք բաղադրիչներն ընդգծում են բուհի գործունեության շղթան. ուսանողին նեղ մասնագիտական գիտելիքների հաղորդում, տեսական գիտելիքի ամրագրում փորձով և այս ամենով զինված`գործունեության  ոլորտ մտնելու, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու և կայուն տեղ գտնելու հնարավորություն:

ՀՊՏՀ տարբերանշանի (լոգո) վրա պատկերված երեք սյուները և ներքևում` բուհի «Մասնագիտացում, փորձ, հնարավորություն» կարգախոսն արտահայտում են Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տնտեսագիտական մայր համալսարանի դիրքավորման հիմնական ուղղությունները:

 

 

 

ՀՊՏՀ դրոշը  ներկայացնում է բուհի ստեղծման տարեթիվը, տարբերանշանը: ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի դիմաճակատին այն տեղադրվեl 1 2011 թվականի նոյեմբերի 25-ին` ավետելով փոփոխությունների շարունակականություն, կերպարաստեղծ տեղեկատվություն հաղորդելով բուհի և նրա որդեգրած սկզբունքային ռազմավարության մասին:

 

 

 

2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՊՏՀ հանդիսասրահում կայացավ շնորհանդես` «Մենք փոխվում ենք» խորագրով, որով նշանավորվեց արմատական բարեփոխումների մեկնարկը: Միջոցառման խորագիրը` «Մենք փոխվում ենք», դարձավ  բարեփոխումների շրջափուլի  աշխատանքային գործունեության առաջնորդող ու  նշանաբան: