Էջեր

Կատարված աշխատանքներ

24 Օգոստոս 2016

Եվրոպական միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE, N 543657-TEMPUS-1-2013-KZ-TEMPUS-JPGR) ծրագրի շրջանակներում բազմիցս տեղի են ունեցել հանդիպումներ, աշխատաժողովներ, խորհրդակցություններ: Մասնավորապես՝

  • 2014թվականի մարտի 10-12-ը Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի բազայի հիման վրա տեղի է ունեցել ծրագրի գործընկեր-համալսարանների առաջին հանդիպումը, որին մեր համալսարանի կողմից մասնակցել են ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և ծրագրի հետազոտող, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Առաջին հանդիպման ժամանակ գործընկերները ներկայացրել են իրենց բուհերը, նաև՝ մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքներն ու առանձնահատկությունները: Ծրագրի յուրաքանչյուր փուլի առաջնորդ-համալսարանները նիստի մասնակիցներին ծանոթացրել են աշխատանքների բովանդակության, ժամանակացույցի և այլ հիմնահարցերի հետ:
  • 2014թվականի հուլիսի 8-ին ՀՊՏՀ-ում կայացել է «PEOPLE» ծրագրի աշխատաժողով-աուդիտորական ստուգայց: Աշխատաժողովի ընթացքում հանգամանորեն ներկայացվել են համալսարանի կառուցվածքը, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ թերությունները, որի ընթացքում ծրագրի համակարգողները կատարել են աուդիտորական ստուգայց: Քննարկվել և մշակվել են միջոցառումների մեխանիզմ, որոնք ուղղված են մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
  • 2014թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) և 2014թվականի նոյեմբերի 17-21-ը Բարսելոնայում (Իսպանիա) Եվրոպական Միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել են համալսարանի անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցներ Գոհար Սարգսյանը և Գոհար Ներկարարյանը, ինչպես նաև որակի ապահովման բաժնի պետ, համատեղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը:
  • 2015թվականի հունվարի 15-16-ը Եվրոպական Միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» («PEOPLE» ) ծրագրի շրջանակներում  Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում  տեղի է ունեցել աշխատաժողով (In- house Workshop):
  • 2015թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբեր 2-ը,  2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» («PEOPLE») ծրագրի շրջանակներում Ալմա Աթայի (Ղազախստան) Տ. Ռիսկուլովի անվան Նոր տնտեսագիտական համալսարանում կայացել է գիտապրակտիկ գիտաժողով՝ «Բարձրագույն կրթության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարում: Փորձ և զարգացման հեռանկարներ» թեմայով:
  • 2016թվականի հունիսի 6-10-ը Եվրոպական միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE, N 543657-TEMPUS-1-2013-KZ-TEMPUS-JPGR) ծրագրի շրջանակներում  Շվեդիայում (Ստոկհոլմ) կազմակերպվել է «ՄՌ կառավարման ռազմավարական զարգացման պլան» թեմայով վերապատրաստում, որին մասնակցել են ծրագրի հետազոտող, ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և փորձագետ, ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի պետ Գայանե Մերդինյանը
  • Ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՊՀՏ ռազմավարական պլանը:

 Ծրագրի շրջանակներում բազմիցս կազմակերպվել են առցանց (on-line) խորհրդակցություններ:

Խիստ հատկանշական է, որ ծրագրի գործընկեր-համալսարանները այս ժամանակահատվածի ընթացքում իրականում ձեռք են բերել բարեկամ համալսարանների որակ: