Էջեր

Ծրագրի նպատակ

04 Հոկտեմբեր 2017

Ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձի վրա:

Ծրագրի նպատակն է.

  • ամրապնդել միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և բիզնես ոլորտների միջև,
  • ընդլայնել ձեռնարկատիրական կրթության միջազգային ասպեկտը,
  • փոխանցել բիզնեսի լավագույն փորձերը եվրոպական ինտեգրացիայի համատեքստում, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հնարավորությամբ հաջողված բիզնես փորձերի իրականացում գործընկեր երկրներում,
  • բարելավել երիտասարդների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները գործընկեր երկրներում՝ եվրոպական ինտեգրացիայի համատեքստում:

Ծրագիրը մասնավորապես թիրախավորել է հետևյալ նպատակները.

  • ստեղծել երիտասարդների ձեռներեցության աջակցման և վերապատրաստման կենտրոնների ցանց Եվրոպական միության և գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում,
  • ուսումնասիրել ծրագրի գործընկեր երկրներում բիզնեսի փորձերը,
  • մշակել բիզնեսի կազմակերպման վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրներում և իրականացնել այդ կրթական ծրագրերը գործընկեր համալսարաններում,
  • հաղորդակցման, լավագույն փորձի փոխանակման, երիտասարդ ձեռներեցների շրջանում գործընկերների և գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում վերապատրաստման և աջակցման կենտրոնների որոնման հարթակի ստեղծում,
  • գործընկեր երկրներում երիտասարդների ձեռներեցության գիտելիքի և հաջողված փորձի փոխանակում: