Էջեր

Ծրագրի նպատակ

04 Հոկտեմբեր 2017

Ծրագիրն ուղղված է ֆինանսների կրթական ծրագրերի, մասնավորապես՝ բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավմանը: Ավելին, Այն հաշվի է առնում կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններին բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար: Այսպիսով, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով:

Ծրագիրը, մասնավորապես, թիրախավորել է հետևյալ նպատակները.

  1. բարեփոխել ֆինանսների վեց մագիստրոսական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում վերջին միջազգային զարգացումները,
  2. խթանել մագիստրոսական կրթական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ նորացված դասավանդման նյութերի մշակման միջոցով,
  3. խորացնել դասավանդող անձնակազմի հմտություններն ու կարողությունները՝ դասավանդման նորարարական մեթոդների և ֆինանսների ժամանակակից թեմաների վերաբերյալ վերապատրաստումների միջոցով,
  4. բարելավել մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: