Էջեր

Ծրագրի նպատակ

22 Փետրվար 2017

eDrone ծրագրի նպատակը նոր ուսումնական միջավայի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը: Այս նոր կարողությունները մասնավորապես առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) օգտագործմանը, որն արդեն սահմանվել է Գործընկեր երկրների 2020թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունում: eDrone ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոններ (OED) Գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի  մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ենթակառուցվածք, որի միջոցով գործընկեր համալսարանները կձևավորեն ցանց և կկարողանան փոխանակել կրթական ծրագրի բովանդակությունը և տեղեկատվական բազաները մասնագետների հետ: Այսպիսի ենթակառուցվածքը կնպաստի անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների կողմից գիտական և տեխնոլոգիական գիտելիքի փոխանցմանը մասնագետներին: