Էջեր

Ծրագրի ներկայացում՝ ՀՊՏՀ-ում

11 Փետրվար 2014

Հարգելի ուսանողներ, մեր համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին «Irex»-ի  երևանյան գրասենյակի տնօրեն Ժաննա Խաչատրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում կներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հայտարարված «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագիրը:

Ծրագրին կարող են դիմել բարձր առաջադիմություն ունեցող, անգլերենին տիրապետող բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները: 

Հետաքրքվողները հրավիրվում են հանդիպման: