Էջեր

Ծրագրի մասին

24 Օգոստոս 2016

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերջին տարիներին, որդեգրելով  բուհի միջազգայնացման, կրթության որակի ճանաչման, որակավորումների համադրելիության և մրցունակության ապահովման քաղաքականություն, ակտիվորեն մասնակցում է միջազգային ծրագրերի:

2013թվականի նոյեմբերին մեկնարկել է «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում (PEOPLE)» ծրագիրը, որն իրականացվում է  համալսարանական կոնսորցիումների միջոցով՝ ընդգրկելով ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Հայաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի համալսարաններ և կրթական կազմակերպություններ:

Ծրագրին մասնակցությունը  հնարավորություն է տալիս իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կարողությունների վերհանում, վերլուծություն և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նոր աշխատելաոճի ձևավորում, որն ուղղված կլինի մարդկային ռեսուրսների կառավարումն ըստ որակական, պրոֆեսիոնալ հատկանիշների իրականացնելուն:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում նաև բացահայտել մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման խնդիրները, ինչպես նաև կարիքները: