Էջեր

ԻԻՀ դեսպանի դասախոսությունը ՀՊՏՀ-ում

26 Մարտ 2015

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 27-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ ռեկտորատի նիստերի սրահում «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամադ Ռայիսին:  

Հանդիպմանը կարող են մասնակցել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի անդամները, ուսանողները: