Էջեր

«Էրազմուս+»-ի ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում

10 Նոյեմբեր 2014

Ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 14:00-ին ՀՊՏՀ-ում կհյուրընկալվեն Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր ուսանողներին կներկայացնեն փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորությունները և հեռանկարները: Հանդիպումը տեղի է ունենալու համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում: Հանդիպմանը կարող են մասնակցել բակալավրիատի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները:

Նույն օրը ժամը 15:15-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում գրասենյակի ներկայացուցիչները կհանդիպեն մեր համալսարանի դասախոսներին և կներկայացնեն ծրագրի առաքելությունը, համագործակցության հեռանկարները: Ծրագրերով հետաքրքրված դասախոսները սիրով հրավիրվում են հանդիպմանը:

Գրանցման համար խնդրում ենք զանգահարել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին +010 593 484/384 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն int@asue.am էլեկտրոնային հասցեով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: