Էջեր

Երիտասարդ առաջնորդների դպրոցը հրավիրում է

13 Հուլիս 2012


Երիտասարդ առաջնորդների դպրոցը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է քառամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ եվրոպական ապագայի վերաբերյալ մի շարք ասպեկտներ` իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ու կրթական:
Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` չորեքշաբթի (երեկոյան ժամերին) և շաբաթ (կեսօրից հետո) օրերին: Դասախոսություններից բացի լինելու են թիմային աշխատանքներ, քննարկումներ, բանավեճեր:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:
Դիմելու համար լրացրեք կից օնլայն ձևը՝
http://armenianleaders.wordpress.com/2012/07/12/sefa/ 
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։