Էջեր

Եղեգնաձորի մասնաճյուղ

22 Նոյեմբեր 2011

Մասնաճյուղի տնօրեն` Սոս Խաչիկյան

Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ: Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով` ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում: 2011-2012 ուս. տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 100 ուսանող: Մասնաճյուղն ունի ինչպես անվճար` տարկետման իրավունքով,   այնպես էլ վճարովի  համակարգի ուսուցման տեղեր: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից:

Գիտաուսումնական ամբողջ գործընթացը մասնաճյուղում իրականացվում է մայր ԲՈՒՀ-ի համապատասխան ամբիոնների կողմից կազմված ծրագրերով, մեթոդաբանությամբ և ուսումնական նյութերով: Մասնաճյուղն ունի գրադարան, կազմավորման փուլում է գտնվում համակարգչային լսարանը:

Մասնաճյուղում բավական ակտիվ գործում է ուսանողական խորհուրդ, որի անդամները, ինչպես նաև մյուս ուսանողները պարբերաբար ներգրավվում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական ու վճարովի աշխատանքների մեջ: Ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են  ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները: 

Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ: «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ:

Մասնաճյուղում ուսման առաջադիմությունը բավական բարձր է, ինչի շնորհիվ վճարովի համակարգում սովորող ուսանողների մոտ 35-40%-ին յուրաքնչյուր տարի մրցութային կարգով շնորհվում են տարբեր տիպի կրթաթոշակներ:


Մասնաճյուղի հրատարակությունները


Հասցե` ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վայքի 4

Հեռ.` (+374281) 2 54 10

էլ. հասցե` sos.khachikyan@gmail.com