Էջեր

«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիա

30 Հոկտեմբեր 2017

Լաբորատորիան ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի կառուցվածքում ներառված ստորաբաժանում է` կազմված  դասախոսներից, անկախ հետազոտողներից, ասպիրանտներից, հայցորդներից, մագիստրանտերից և ուսանողներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն գիտական նախագծեր:

Լաբորատորիան գործում է ակադեմիական սկզբունքների հիման վրա: Ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին ավելի տարեց և առավել փորձառու գործընկերների հետ միասին:

Ներկա ակադեմիական աշխարհում լաբորատորիան հնարավորություն է տալիս սկսնակ հետազոտողներին զգալ գիտահետազոտական խմբի լիարժեք մասնակից:

Լաբորատորիայի գործունեությունը չի սահմանափակվում ամբիոնների, ֆակուլտետի և համալսարանի սահմաններով: Գիտաուսումնական լաբորատորիայի մասնակիցները, աշխատակիցները հանդես են գալու տարբեր միջազգային գիտաժողովներում և ամառային դպրոցներում որպես դասախոսներ և փորձագետներ, իսկ ոմանք՝ որպես մասնակիցներ:

 Լաբորատորիայի աշխատանքների արդյունքները ոչ միայն հրապարակումներն են և զեկուցումները, այլև սեփական նախաձեռնությամբ ամառային դպրոցի կազմակերպումը՝ ՀՊՏՀ-ի Դիլիջան սպորտային առողջարանում: Լաբորատորիայի ենթակայությամբ գործող հետազոտական և գիտաուսումնական խմբերը ստեղծելու են էլեկտրոնային և թղթային փորձարարական տվյալների բազա, մասնակցելու են թեմաներից բխող հարցումներին, կազմակերպելու են մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարելավմանն ուղղված գործունեություն՝ առաջարկելով սեփական հետազոտության արդյունքները՝ կոնկրետ մասնագիտական դասընթացների գծով:

 Լաբորատորիայի դռները բաց են լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ակադեմիական աշխարհով և ի զորու են փորձելու իրենց ուժերն ու կարողությունները գիտահետազոտական գործընթացում: 

 Լաբորատորիայի նպատակն է մշակել և իրականացնել տեսական և կիրառական բնույթի գիտական նախագծեր, ապահովել ուսումնական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդնումը:

 Լաբորատորիային առանձնահատուկ գծերն են.

  • Երիտասարդ հետազոտողները ձեռք կբերեն լայնամասշտաբ գիտական նախագծերի մասնակցության փորձ:
  • Բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները կստանան գործունեության ազատություն:
  • Լաբորատորիայում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարել բարձր մակարդակի գիտական աշխատանքներ՝ թեկնածուական ատենախոսություն, մագիստրոսական թեզ, ավարտական աշխատանք կամ այլ բնույթի գիտահետազոտական աշխատանքներ:
  • Լաբորատորիայի աշխատակիցները, գիտաուսումնական խմբերում ներառված անձիք իրականացնելու են ոչ միայն գիտահետազոտական, այլև ակադեմիական ոլորտում դասավանդման գործունեություն, մասնավորապես՝ ամբոիններում աշխատանքներ, մեթոդական բնույթի նյութերի մշակում, սկսնակ հետազոտողներին խորհրդատվություն: Նման մոտեցումը հնարավորություն կընձեռի զարգացնել արհետսավարժ մասնագիտական հմտությունները և միաժամանակ կիրառել գիտելիքները և՛ ուսուումնական գործընթացում, և՛ գիտահետազոտական աշխատանքներում:

Ակադեմիական աճի տեսանկյունից  էական նշանակություն են տրվելու գիտական սեմինարներին, որոնց շուրջ էլ կառուցվում է լաբորատորիայի գործունեությունը: Լաբորատորիայի ներքո գործող հետազոտական խմբերը սեմինարների ընթացքում ներկայացնելու են իրենց ստացած միջանկյալ արդյունքները, տալու են ավարտված նախագծերի գնահատականը, կազմակերպելու են բանավեճեր, քննարկելու նախապատրաստվող գիտական հրապարակումներին վերաբերող հարցեր: Համատեղ թեմաների իրականացման դեպքում կկազմակերպվեն համագործակցող լաբորատորիաների համատեղ սեմինարներ՝ ապահովելով ինչպես արտաքին փորձագետների, մասնագետների, այնպես էլ ներքին ակադեմիական միջավայրի գործընկերների մասնակցությունը:

«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ »գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղություններն են.

         I.            «Փող և տնտեսական աճ», որի շրջանակներում «Մակրոէկոնոմիկայի» ամբիոնի 6 մագիստրանտներից ձևավորվել է 2 հետազոտական խումբ՝ իրականացնելու հետևյալ ենթաթեմաներով հետազոտությունները.

  • «Տնտեսական աճի վրա ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը»,
  • «Տնտեսական աճի վրա ՀՀ արժութային քաղաքականության ազդեցության գնահատումը»

      II.            Որպես հետազոտական երկրորդ ուղղություն՝ իրականացվում է  «Պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն, ֆինանսական կարգավորում և տնտեսական աճ» թեմայով հետազոտությունը:

Մագիստրատուրայում հետազոտական ուղղությունները նախատեսվում են հետևյալ թեմաներով՝

  1. Դրամավարկային քաղաքականությունը և դրա դերը տնտեսական աճի ապահովման գործում:
  2. Դրամավարկային պայմանների գնահատումը ՀՀ-ում:
  3. ԵԱՏՄ երկրներում փոխարժեքային տատանումների գնահատման մոտեցումները:
  4. ԵԱՏՄ երկրներում դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հեռանկարները :
  5. ԵԱՏՄ անդամ պետությունների հարկաբյուջետային քաղաքականությունների համեմատական գնահատականը:
  6. ՀՀ հարկաբոյւջետային քաղաքականությունը և կառուցվածքային բյուջեի գնահատականը:
  7. Դոլարայնացման պատճառները և ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա ՀՀ-ում:
  8. Տնտեսական անորոշությունների ազդեցությունը դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման վրա:
  9. Տնտեսական աճի աղբյուրների և տնտեսության ներուժի գնահատումը:
  10. Տոկոսադրույքների վրա ազդող գործոնները ՀՀ-ում:
  11. Ֆինանսական վերահսկողության գործիքների դերը դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում:
  12. Պահանջարկի և առաջարկի ազդեցությունը գնաճի վրա ՀՀ-ում:
  13. Ֆինանսական ներգրավվածության ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա:
  14. Պետական ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա ՀՀ-ում:
  15. Կազմակերպության գործունեության վրա դրամավարկային հարաբերությունների ազդեցությունը:
  16. Ներառական աճի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ-ում:
  17. Գնաճի նպատակադրման այլընտրանքային քաղաքականությունների գնահատումը:
  18. Գնաճի ազդեցությունը պետական ծախսերի վրա:
  19. Տնտեսական աճի վրա պետական պարտքի ազդեցության գնահատականը:
  20. Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականութունների փոխազդեցության գնահատկանը ՀՀ-ում:
  21. Փողի զանգված և տնտեսական աճ փոխկապակցության հիմնախնդիրը ՀՀ-ում:
  22. Փողի էվոլուցիայի առանձնահատկությունները արդի փոլում:
  23. Մակրոտնտեսական մոդելավորման նշանակությունը դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում:
  24. Ոչ ստանդարտ (ոչ ավանդական) դրամավարկային քաղաքականությունը և դրա անհրաժեշտությունը:
  25. Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների կոորդինացման հիմնախնդիրները:
  26. Գների կայունության և ֆինանսական կայունության նպատակների համատեղելիության խնդիրները ՀՀ-ում:
  27. Դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները զարգացող երկրներում:
  28. Դրամավարկային մոդելների հիմնախնդիրները արդի տնտեսական իրավիճակում:
  29. Պոտենցիալ ՀՆԱ-ի և դրամավարկային քաղաքականության կապը:
  30. Գնաճի օպտիմալ մակարդակի որոշումը:
  31. Գնաճային  սպասումների դերը դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում:
  32. Գնաճային սպասումների գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և համեմատական վերլուծությունը զարգացող երկրների օրինակով:
  33. Դոլարիզացիայի դետերմինանտները:
  34. Դոլարիզացիայի վրա մակրոպրուդենցիալ ործիքների ազդեցության արդյունավետության գնահատում:
  35. Դոլարիզացիայի նվազեցման հնարավոր ուղիները ՀՀ-ում:
  36. Մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների արդյունավետության գնահատում:
  37. Երկարաժամկետ տնտեսական աճի խթանման ուղիները ՀՀ-ում:
  38. ԵԱՏՄ ֆինանսական շուկաների ինտեգրման հնարավոր ուղիները:
  39. Փոխարժեքի տատանողականության և գնաճի փոխհարաբերությունները ՀՀ-ում:

         Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ գիտաուսումանական լաբորատորիայի գործընկերներն են՝

  • ՀՀ Ֆինանսների նախարարությունը
  • ՀՀ ԿԲ-ն
  • ՀՊՏՀ մյուս գիտաուսումնական լաբորատորիաները: