Էջեր

Դասընթացի հրավեր

09 Փետրվար 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, ըստ ՀՌԿԿ-Հայաստան պաշտոնական կայքի, տրամադրել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է «R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ):

Օր և ժամ`             3, 4-ը մարտ, 2016թ., ժամը 14:00-18:00

Վայր՝                    ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝                   հայերեն

 

Դասընթացի նկարագրությունը

 

Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտողներին  R  վիճակագրական փաթեթի  հնարավորություններին ծանոթացնելն է:

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R վիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, համակարգում պարզագույն վիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին և կկարողանան կառուցել ռեգրեսիոն մոդելներ:

Ուսուցման ընթացքում կօգտագործվեն R համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

3-ը մարտի

R վիճակագրական վերլուծությունների համակարգի ներածություն: R Studio ծրագրային միջավայրի ակնարկ: Ծանոթություն R վիճակագրական փաթեթի համակարգի հետ:

Փոփոխականների, տվյալների և ֆունկցիաների տեսակները R համակարգում: Տվյալների ներբեռնումը և արտաբերումը R համակարգից: Գործողություններ փոփոխականների և մատրիցների հետ: Տվյալների վերափոխում R համակարգում:

Տվյալների բազաների միավորում, տվյալների առանձնացում և գրաֆիկական արտացոլում R համակարգում:

4-ը մարտի

Պարզագույն վիճակագրական հաշվարկներ R համակարգում՝ միջին թվաբանական, միջին քառակուսային շեղում: Աղյուսակների պատրաստում և արտաբերում R համակարգից: Պարզ գծային ռեգրեսիոն մոդելի կառուցում R համակարգում: Դասակարգող մոդելների (classification models) կառուցում R համակարգում: Decision Tree մոդելների միջոցով բինար դասակարգող մոդելների կառուցում, ստացված մոդելների որակի ստուգում:

Դասընթացավարիմասին 

 

Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 

Գրանցման համար այցելեք ՀՌԿԿ-Հայաստան պաշտոնական կայք՝ հետևյալ հղմամբ՝ http://www.crrc.am/news-events/trainings/methodological/504-Training-on-%E2%80%9CIntroduction-to-Statistical-Analysis-by-R-Software%E2%80%9D?lang=hy: Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  22-ը փետրվար, 2016թ., ժամը 10:00 :