Էջեր

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

12 Մայիս 2016

Ս. թ. մայիսի 13-ին, ժամը 14.30-ին ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնում «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ կանցկացնեն դասախոսություն՝ «Հայաստանի տնտեսության զարգացման եվրոպական և եվրասիական ուղղությունները. ռիսկերի և հնարավորությունների վերլուծություն» վերտառությամբ: Դասախոսությամբ հանդես կգա ՌԳԱ Հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, տ. գ. դ., պրոֆեսոր Ազա Միհրանյանը: 
Սիրով հրավիրում ենք ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներին և ուսանողներին մասնակցելու դասախոսությանը:

Հայտարարությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի: