Էջեր

Դասախոսության հրավեր

27 Հոկտեմբեր 2015

Ս.թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում Ռուսաստանի Դաշնության Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ կանցկացնեն դասախոսություն-քննարկում՝ «Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ներուժը Հարավային Կովկասում լոգիստիկ համակարգի վերականգնման համար» վերտառությամբ: Դասախոսությամբ հանդես կգան փորձագետներ Ջոնի Մելիքյանը և Ակոպ Գաբրիելյանը: Սիրով հրավիրում ենք ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներին և ուսանողներին մասնակցելու դասախոսությանը:

Այս մասին տեղեկացնում են արտաքին կապերի բաժնից: