Էջեր

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՆՈՆԵՐԸ

09 Հոկտեմբեր 2013

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՆՈՆԵՐԸ

Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները: Այլ բուհերի ներկայացուցիչները ՀՊՏՀ գրադարանից կարող են օգտվել միայն գրադարանի տնօրինության կողմից  թույլտվություն ստանալու դեպքում:

 Ինչպես  դառնալ  ընթերցող 

Գրադարանի ընթերցող  դառնալու և ընթերցողական տոմս ստանալու համար պետք է դիմել սպասարկման  բաժին (գրադարանի 3-րդ հարկ)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ 

         1. անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/

         2. մեկ  լուսանկար /3 x 4 չափի/

*Ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները նաև՝

1.  ուսանողական տոմս

2.  տեղեկանք ֆակուլտետի դեկանատից՝ իրենց կարգավիճակի մասին

*Դասախոսները

3. տեղեկանք կադրերի բաժնից, որտեղ պետք է նշված լինի աշխատանքային պայմանագրի տևողությունը

* Ծանոթություն. ժամանակավոր աշխատողները կամ փոխարինողները չեն կարող օգտվել գրադարանի ծառայություններից:

      Գրադարանից օգտվելն անվճար է:

Ընթերցողական տոմսից օգտվելու կանոնները.

  • Ընթերցողական տոմս տրվում է որոշակի ժամկետով` կախված ընթերցողի համալսարանական կարգավիճակից: 
  • Հայցորդները գրադարանի ծառայություններից կարող են օգտվել միայն ընթերցասրահներում՝ ժամանակավոր ընթերցողական տոմսով:
  • Ընթերցողական տոմսն անվճար է։
  • Ընթերցողական տոմսը կարելի է վերաթողարկել միայն՝ այցելելով համալսարանի համակարգչային բաժին։
  • Եթե Ձեր ընթերցողական տոմսը կորցրել եք, անմիջապես տեղյակ պահեք սպասարկման բաժնին։

ՀՊՏՀ գրադարանի  ընթերցողական տոմսով դուք կարող եք՝ 

    1. Պատվիրել  գրքեր

  • ՀՊՏՀ  գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները կարող են վերցնել մինչև 12 գիրք : Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ ուսումնամեթոդական գրքերը կամ դասագրքերը՝ 1 կիսամյակ  ժամկետով:

Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից,  ատենախոսություններից կարելի է օգտվել միայն  ընթերցասրահներում: Գրականությունը  ընթերցասրահներից դուրս չի տրվում:

2. ՀՊՏՀ  տարածքում օգտվել առցանց գրքերից և ազատ մատչելիության շտեմարաններից 

3. Օգտվել գրադարանի համակարգիչներից ու անվճար ինտերնետից

4. Օգտվել գրադարանի ընթերցասրահներում պահվող մասնագիտական  ամսագրերից և մեկ օրինակ  գրքերից

 Ընթերցողի պարտականությունները

Ընթերցողը կրում է նյութական պատասխանատվություն գրադարանի ֆոնդերին պատճառած վնասի համար:

Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում  ընթերցողը պարտավոր է  փոխհատուցել կորուստը համարժեք  մասնագիտական  գրականությամբ: Յուրաքանչյուր  ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է  հանձնել իր մոտ եղած գրականությունը: Գրադարանի կանոնները խախտելու 

դեպքում, ընթերցողը զրկվում է  գրադարանից օգտվելու հնարավորությունից: Եթե ընթերցողն  ազատվում կամ հեռացվում է համալսարանից, նա պարտավոր է  վերադարձնել իր մոտ եղած գրականությունը: Շրջիկ թերթիկը կնքվում է միայն  ընթերցողի մոտ  եղած գրականությունը հանձնելուց հետո:

Աշխատանքային ժամերը

Գրադարանի  աշխատանքային ժամերն են առավոտյան  9.00 - 17.30-ը, ընդմիջում՝ 13.00- 13.30-ը: Ընթերցասրահներն աշխատում են նույն ռեժիմով: