Էջեր

«Գործարար կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր

04 Հոկտեմբեր 2017

2017-2018 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական և

Շվեյցարիայի ՈՒՄԵՖ (Ժնև) համալսարանները սկսել են գործարար կառավարման (MBA) մագիստրատուրայի կրկնակի աստիճանաշնորհման համատեղ կրթական ծրագիր:

Ծրագրի ավարտին շրջանավարտները կստանան երկու դիպլոմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից և Շվեյցարիայի ՈՒՄԵՖ համալսարանից: Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ուսանողների գիտելիքը և հմտությունները ռազմավարական կառավարման, ֆինանսական մենեջմենթի, մարդկային ռեսուրսների կառավարման, նախագծերի կառավարման ոլորտներում:

Ծրագրին դիմելու հնարավորությունները չեն սահմանափակվում տարեկան մեկ անգամով: Պարզաբանումների և մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ, հեռ.` 374 (10) 593426, էլ-փոստ` Prof_Mkhitaryan@yahoo.com):