Էջեր

ԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

13 Դեկտեմբեր 2013

1.ՀՊՏՀ խորհրդի և գիտական խորհրդի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:

1)Խորհրդակցելով համալսարանի ռեկտորի հետ, կազմում է առաջիկա ուսումնական տարվա ընթացքում գիտական խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերի ցուցակը և այն ներկայացնում պրոռեկտորներին՝ իրենց կողմից հարցեր առաջադրելու առաջարկությամբ, որից հետո կազմում է տվյալ ուսումնական տարվա առաջին և երկրորդ կիսամյակների գիտական խորհրդի աշխատանքային պլանները, որոնք հաստատվում են գիտական խորհրդի նիստում:

2)Ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի նախապատրաստումը: Իրականացնում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքները:

3)Կազմում է խորհրդի և գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի օրակարգերը` դրանք համաձայնեցնելով խորհրդի և գիտական խորհրդի նախագահների հետ: Խորհրդի և գիտական խորհրդի անդամներին նիստերի հրավիրման և դրանց օրակարգերի մասին տեղեկացնում է ամենաուշը երեք օր առաջ:

4)Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի տվյալ նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը (օրակարգ, որոշումների նախագծեր, տեղեկանք-հիմնավորումներ և այլն), որպես կանոն, խորհրդի և գիտական խորհրդի անդամներին է հանձնում ոչ ուշ, քան նիստից մեկ օր առաջ:

5)Կատարում է խորհրդի և գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի մասնակիցների հաշվառումը:

6)Քարտուղարում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերում: Վարում է նիստերի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

7)Պատրաստում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերում անցկացվող փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկները:

8)Կազմում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները` երկու օրինակից։ Արձանագրությունները ստորագրում են խորհրդի և գիտական խորհրդի նախագահները և գիտական քարտուղարը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստում է քաղվածքներ այս կամ այն հարցի վերաբերյալ և տրամադրում դրանք ստանալու ցանկություն հայտնած անձանց: Ընդունված որոշումները ներկայացնում է հրապարակման՝ համալսարանի պաշտոնական կայքում, իսկ պատճենները տրամադրում ռեկտորին, պրոռեկտորներին, դեկաններին, ամբիոնների վարիչներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

9)Ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերի փաստաթղթերի պահպանությունն ու օգտագործումը:

2.Ռեկտորատի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:

 Ռեկտորի կողմից հրավիրվող նիստի մասին տեղեկացնում է ռեկտորատի անդամներին: Արձանագրում է ռեկտորատի նիստը` անհրաժեշտության դեպքում պատրաստելով քաղվածքներ այս կամ այն հարցի վերաբերյալ, որոնք ներկայացնում է հրամանագրման կամ տրամադրում համապատասխան ստորաբաժանումներին: Արձանագրությունը ստորագրում են ռեկտորը և գիտական քարտուղարը:

3.Տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:

 Իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ փաստաթղթեր է ստորագրում և տրամադրում թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հրապարակային պաշտպանության թույլտվություն ստացած անձանց: Գրանցում է գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան հայցելու համար հրապարակային պաշտպանության ընդունման գործերը` ստուգելով անհրաժեշտ փաստաթղթերի, ատենախոսության ու սեղմագրի օրինակների առկայությունը: Ապահովում է խորհրդի նիստերի նախապատրաստումը` իրականացնելով տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքներ: Վարում է նիստերի աշխատանքների հետ կապված գործավարությունը: Ապահովում է փաստաթղթերի պահպանությունը:

4.Ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների թափուր տեղերի պաշտոնակալման, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման մրցույթների նախապատրաստումն ու անցկացումը:

1) Ռեկտորի կողմից մրցույթին մասնակցության թույլտվություն ստանալուց հետո գիտական քարտուղարին են ներկայացվում նշված պաշտոնների և գիտական կոչումների հավակնորդների գործերը` ամբիոնների նիստերի արձանագրությունների համապատասխան քաղվածքներով, ով դրանք (բացի ֆակուլտետի դեկանի թեկնածուների գործերից) ներկայացնում է գիտական խորհրդին կից համալսարանական մրցութային հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից գործերը գիտական խորհրդի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հավանություն ստանալուց հետո, պատրաստում է հավակնորդների ցուցակները (նշելով որոշ տվյալներ նրանց մասնագիտական գործունեության վերաբերյալ), քվեաթերթիկները և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

2)Արձանագրում է մրցութային հանձնաժողովի նիստը: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և գիտական քարտուղարը:

 3)Գիտական խորհրդի կողմից հաստատվելուց հետո ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների հավակնորդների գործերը` նիստի արձանագրության համապատասխան քաղվածքներով, ներկայացնում է հրամանագրման, իսկ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների հավակնորդների որակավորման գործերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողով (ՀՀ ԲՈՀ)՝ գիտական խորհրդի որոշումները հաստատելու համար: ՀՀ ԲՈՀ է ներկայացնում նաև հաստատված ատենախոսությունների թեմաները` գիտական խորհրդի նիստի արձանագրության համապատասխան քաղվածքներով:

5.ՀՊՏՀ աշխատակիցների ստորագրությունների հաստատումը:

Հաստատում է համալսարանի աշխատակցի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակի ներքո հեղինակի և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունները, տարբեր գործընթացների առնչությամբ կազմվող փաստաթղթերի տակ դրվող համալսարանի աշխատակիցների ստորագրությունները (ատենախոսության վերաբերյալ կարծիք, ամբիոնի նիստի եզրակացություն, գրախոսություն և այլն): 

6. Կազմում է ռեկտորի տարեկան հաշվետվությունները, որից հետո տրամադրում  պրոռեկտորներին` լրամշակման:

7. Իրականացնում է համալսարանի կանոնադրությամբ, խորհրդի աշխատակարգհով, գիտական խորհրդի կանոնակարգով, ռեկտորի հրամաններով, այլ իրավական ակտերով, ռեկտորի հանձնարարությամբ և պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ:

Նաիրա Հրայրի Դարբինյան

ՀՊՏՀ գիտական քարտուղար

Հեռ.` (+374 10) 59 34 95

Էլ.հասցե` darbinyannaira@rambler.ru