Էջեր

Գիտական միջանկյալ սեմինար ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գիտական ծրագրի շրջանակներում

29 Մարտ 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և մեր համալսարանի համագործակցության շրջանակներում հետազոտական աշխատանք է իրականացվում կառավարման և մակրոէկոնոմիկայի ամբիոններում: Աշխատանքի կատարման ընթացքում կազմակերպվում են հաշվետվություն-սեմինարներ, որոնց ընթացքում ստեղածագործական խմբերը քննարկում են թեմա­ների կատարման ընթացքը:

Մարտի 28-ին կայացավ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» գիտական թեմայի եռամսյակային միջանկյալ սեմինարը:

Գիտական խմբի ղեկավարն է՝ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, խմբի անդամներն են՝ տ.գ.դ. Վարդան Սարգսյանը, տ.գ.դ., Ռուբեն Հայրապետյանը, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցը և ասիստենտ Մարիանա Քոչարյանը:

Սեմինարի ընթացքում նախ քննարկվեց նախորդ տարվա «ՀՀ տնտեսական ու սոցիալական զարգացման վրա գիտության և կրթության ազդեցության ինտենսիվացման գերակայությունները և կառուցակարգերը» թեմայի շրջանակներում կատարված վերլուծության արդյունքում նախատեսվող մենագրության հետ կապված վերջնական խմբագրման աշխատանքների ընթացքը:

Նախապես կատարված աշխատանքի բաժանման հիման վրա «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» գիտական թեմայի միջանկյալ սեմինարի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքների ընթացը, համաձայն որի անհարժեշտ է ուսումնասիրել թեմային վերաբերող հայրենական և արտասահմանյան աղբյուրները, հավաքել հանրային կառավարման արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ վիճակագրական նյութեր, կատարել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի ինստիտուցիոնալ, գործառութային և կառուցվածքային վերլուծություն, դրանց արդյունավետության բազմագործոնային գնահատում, դինամիկայի միտումների և առկա թերությունների, դրանց հաղթահարման ուղիների բացահայտում:

Նշվեց, որ հանրային կառավարման արդյունավետության գնահատման հիման վրա անհրաժեշտ է կատարել ոլորտի բարեփոխումների հայեցակարգային գերակա­յությունների մշակում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիա­ների լայնածավալ կիրառման նպատակով:

Ծրագրի կատարման վերջնական արդյունքն է լինելու հանրային կառավար­ման բարեփոխումների առաջարկվող միջոցառումների փաթեթի ձևավորումը, հրապարակման ենթակա գիտական հոդվածների և մենագրության նախապատրաս­տումը, սեմինարների ընթացքում քննարկումները, հաշվետվության կազմումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին