Էջեր

Գագիկ Վարդանյան

14 Դեկտեմբեր 2011

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Պաշտոնը ստանձնել է 2011 թվականին

ՀՊՏՀ-ում աշխատում է 1984 թվականից

 


Կենսագրություն

 Ծնվել է 1955 թ. Երևանում:

Կրթություն, գիտական աստիճաններ և գիտական կոչումներ

-  Պրոֆեսոր, 2012

-  Տնտեսագիտության դոկտոր, 2010

-  Դոցենտ, 1991

-  Տնտեսագիտության թեկնածու, 1988

- Ասպիրանտ, ԽՍՀՄ պետմատի (նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի) նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ (ք. Մոսկվա), 1984-1988

-  Տնտեսագետ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, 1974-1979

-  Իրավագետ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, 1976-1978

-  Քիմիական պրոցեսների  ապարատավար, Երևանի տեխնիկական թիվ 2 ուսումնարան,1973-1974

-  Միջնակարգ կրթություն, Երևանի Մուրացանի անվան դպրոց, 1972

 Վերապատրաստում և որակավորման բարձրացում

-  Բիալիստոկի տեխնոլոգիայի համալսարան («Էրասմուս+» ծրագրի շրջանակներում), ք. Բիալիստոկ (Լեհաստան), 2016

-  Կարլի և Ֆրանցի անվան Գրացի համալսարան («Տեմպուս» ծրագրի շրջանակներում), ք. Գրաց (Ավստրիա), 2014

-Տնտեսագիտության ինստիտուտ, Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրով), ք. Տոկիո (Ճապոնիա), 2002 (մակրոէկոնոմիկա)

-  Ռոյթեր հիմնադրամ, ք. Երևան, 1996 (Համաշխարհային ֆինանսական շուկաների ներածություն)

-  Լիոնի առևտրի պալատ, ք. Լիոն (Ֆրանսիա), 1995 (Ձեռնարկությունը շուկայական տնտեսությունում)

-  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ք. Երևան, 1986 (հաշվողական տեխնիկա)

- Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ք. Մոսկվա (Ռուսաստան), 1985 (Նյութատեխնիկական մակատակարարման էկոնոմիկա և պլանավորում)

Մասնագիտական հետաքրքրություն

-  Զարգացման տնտեսագիտություն

-  Տնտեսական պարբերաշրջաններ

-  Մարքեթինգ

Հրապարակումներ

Շուրջ 60 գիտա­կան, այդ թվում 2 մենագրության և ուսումնական 1 ձեռնարկի, ուսումնա­մե­թո­դա­կան և հրապարակախոսական հրա­պա­րակումների հեղի­նակ է: Հետազոտությունների որոշ արդ­յունք­ներ ներկայացրել է մի շարք միջազգային համաժողովներում:

Գիտագործնական մի շարք մշակումներ ներառվել են ՀՀ կառավարության 2000-2006 թթ. ծրագրային և այլ փաստաթղթերում:

Աշխատանքային գործունեություն

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ շինանարարության մինիստրության թիվ 2 տրեստում (1972-1973 թթ., բետոնագործ), աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում (1974 թ., քիմիական պրո­ցեսների ապարատավար):

Բանակում ծառայությունն (1979-1981 թթ.) ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀԽՍՀ մի­նիստրների սո­վե­տին առընթեր նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում (1981-1984 թթ., ավագ ճարտարագետ, առաջատար մասնագետ):

Հա­մալ­սարանում սկսել է աշխատել 1984 թվականից՝ ասիստենտ, դոցենտ, մարքեթինգի ամ­բիոնի վարիչ: 2011-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր է:

1997-1998 թթ. եղել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Արտաքին տնտեսա­կան քաղաքականության վարչության պետը, 1999-2002 թթ.՝ նախարարի գլխավոր խորհրդականը, 2002-2006 թթ.՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:

Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց՝ պա­տաս­խանատու պաշ­­­տոն­­ներ է զբա­ղեց­­­րել «Հայագրոբանկում», «ԱրմենՏել» և «Արարատ ոսկու արդյունահանման ձեռ­նար­կություն» ըն­կե­­­­րություններում, ՀՀ հար­կային տեսչութ­յու­­նում, ՀՀ առևտ­րա­արդ­յու­նա­բե­րական պա­լա­տում:

2013-ից Հայաս­տա­նի ար­տա­հանման ապահո­վագրական գործակալության խորհրդի անդամ է:

Այլ տեղեկություններ

ՀՊՏՀ 014 մասնագիտական խորհրդի անդամ է

Ղեկավարած ասպիրանտներից 7-ը հաջողությամբ պաշտպանել են ատենա­խոսություններ

Դասավանդում է Մարքեթինգի հիմունքներ՝ բակալավրիատում, Սպառողի վարքագիծ՝ ասպի­րան­տուրայում

Զինապարտ է, ավագ լեյտենանտ

Տիրապետում է ռուսերենին և անգլերենին

Ամուսնացած է, ունի երկու որդի