Էջեր

Բաց շտեմարաններ

11 Հուլիս 2014

The National Bureau of Economic Research Գիտական ամսագրերի ,փաստաթղթերի , զեկույցների, գիտական կայքերի հղումների մեծ շտեմարան  է: Հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.nber.org/


 

EBSCO հրատարակչությունը հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ շտեմարաններից՝Academic Search Premier, Business Source Premier, Regional Business News, Library, Information Science & Technology Abstracts, Newspaper Source ,GreenFILE, ERIC, MasterFILE Premier և այլ շտեմարաններից: EBSCO-ի  համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը կարող եք ստանալ գրադարանում: Շտեմարանը հասանելի է հետևյալ հղումով՝ http://search.ebscohost.com/

 

 


 

 Միջազգային գիտական տեղեկատվական ցանցն ունի հզոր էլեկտրոնային գրադարան, որում ընդգրկված են 2.765 գիտատեխնիկական ամսագրեր մոտ28.000 անուն գիտական հրատարակություններ և 52.402 առցանց գրքեր: http://link.springer.com/


 

Բաց մատչելիության ամսագրերի շտեմարանը պարունակում է   ավելի քան 7.830 գիտատեղեկատվական ամսագրերի   810.220     գիտական հոդվածներ։ http://www.doaj.org/

 

 

 


 

 Polpred.com Mass Media Review ԶԼՄ տեսություն

Polpred.com-ը ռուսալեզու զանգվածային լրատվամիջոցների ամբողջական բազա է, որն ընդգրկում է մոտ 600 աղբյուր՝ վերջին 15 տարիների լրատվական գործակալությունների և բիզնես մամուլի լավագույն ու կարևորագույն գործերը  արդյունաբերության 26 ոլորտից, հոդվածներ, հարցազրույցներ՝ մոտ 3000 առաջին դեմքերից` ռուսերեն ամբողջական տեքստերով: Այն օրական համալրվում է հազարավոր նորություններով։ Polpred շտեմարանի նյութերը ՀՊՏՀ  հանրությանն անվճար հասանելի են մինչև 2015 թ. դեկտեմբերի  15-ը: Մուտքը, առանց  ծածկագրի, հետևյալ հղումով՝ http://www.polpred.com


ՄԱԿ – ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան http://www.un.am/hy/virtual-library




 

 SAGE Open–ը  գիտատեղեկատվական "SAGE" համակարգը հասանելի ամսագրերի բազա է, որն ընդգրկում է հոդվածներ հասարակական, սոցիալական ու հումանիտար գիտությունների բնագավառներից՝   http://online.sagepub.com/




 

Հանգույցը թվայնացված նյութերի պահուստ է, որն  ապահովում է    տեղեկատվություն  գիտական   հանրության համար։ Մատչելի են 760,362 գիտական հրապարակումների ամբողջական տեքստեր` ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտության, կենսաբանության,  տնտեսագիտության և այլ բնագավառներից։ http://lanl.arXiv.org




Բաց մատչելիության ուղեցույցը ներառում է էլեկտրոնային հոդվածներ` հասարակական գիտությունների, բժշկության, գիտության ու տեխնոլոգիայի, արվեստի և այլ բնագավառների վերաբերյալ: http://www.opendoar.org/



 

«Իրտեկ»  իրավական – որոնողական համակարգը ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի ամենալիարժեք հավաքածուն է, որը իրավական փաստաթղթի վավերացումից անմիջապես հետո ներկայացվում է համակարգում: Համակարգում ընդգրկված է  իրավաբանական տերմինների էլեկտրոնային բառարան՝ ավելի քան 1000 սահմանումների ընդգրկմամբ: «Իրտեկ»  համակարգը հասանելի է  գրադարանի ընթերցասրահներում: http://www.irtek.am



էլեկտրոնային ֆինանսական գրադարան

UBAnk-ն էլեկտրոնային գրադարանում ներառված է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռք բերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական բացառիկ և ժամանակակից գրականություն. գրքեր, հոդվածներ, վերլուծական նյութեր, ամսագրեր, թերթեր, պարբերականներ` էլեկտրոնային տարբերակով: Գրադարանը ստեղծվել է Հայաստանի բանկերի միության կողմից: Գրադարանից օգտվելու պայմանը անհատական գրանցումն է: http://www.e-library.uba.am


Համառուսական էկոլոգիական  պորտալն ընդգրկում է էկոկազմակերպությունների  քարտարան, էկոլոգիական վերջին նորույթներ, էկոկայքերի  հղումներ, ոլորտի օրենքներ և փաստաթղթեր, հոդվածներ: http://ecoportal.ru



                                                                                                                           ԱՄՍԱԳՐԵՐ

 Տնտեսագիտության   նորարարական ամսագիր է,  որն ընդգրկում է ամսագրային և թերթերի հոդվածներ ՝ տնտեսագիտության տարբեր բնագավառների վերաբերյալ, որոնք ընտրվել են հրապարակման մասնագիտական փորձաքննության արդյունքում: Այն ընդհանուր հետաքրքրության ամսագիր է, ունի  ներդրումների, կուտակման և  նմանատիպ ցանկեր, որոնք մշտապես թարմացվում են: http://www.economics-ejournal.org



Ռուսական տնտեսագիտական  առցանց ամսագիր, գիտագործնական էլեկտրոնային հրատարակություն է:  Հրատարակվում է   2001 թվականից: Ամսագիրը նպատակ ունի ձևավորել հիմնարար գիտելիք՝ տնտեսագիտության  լուսաբանման ոլորտում: 2012 թվականին ամսագիրն ընդգրկվել է ռուս գիտնականների հրապարակումների տվյալների մատենագիտական բազայում մեջբերման ցուցանիշով (RISC): Ամսագիրը գրանցված է որպես  ԶԼՄ - ների և էլեկտրոնային գիտական հրապարակման ինքնուրույն, անկախ ցանց: Այս ամսագիրը  տպագիր տարբերակ չունի: //reviewers.www.e.rej.ru

 


 Գրախոսվող  գիտական ամսագիր է, հրատարկվում է 2007թվականից, Ազգային հետազոտական համալսարանի «Էկոնոմիակայի բարձրագույն դպրոցի» կողմից: Ամսագրի նպատակը  բիզնես ինֆորմատիկայի զարգացումն է, որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների և մենեջմենթի նոր ոլորտ: Այն իրականացնում է տեխնոլոգիական և մեթոդաբանական  վերջին նորույթների տարածումը:  http://bijournal.hse.ru


 


 ВОПРОСЫ ГОСУДАРСТВЕННОГО И МУНИЦИПАЛЬНОГО  УПРАВЛЕНИЯ. PUBLIC    ADMINISTRATION ISSUES

Գիտական ամսագիր է, հրատարկվում է   Ազգային հետազոտական համալսարանի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» կողմից: Ամսագրի թեմատիկան պետական իշխանության օրգանների գործունեության արդյունքներով կառավարման ներդրումն է: Ընթերցողները կարող են ծանոթանալ ռուս և այլազգի հեղինակների հոդվածներին; http://vgmu.hse.ru


Էլեկտրոնային ամսագիր է, հրատարակվում է 2007 թվականից, տարեկան 4 անգամ: Այն լավագույն գրախոսվող ռեֆերատիվ հրատարակությունների շարքում է, որոնցում պետք է տեղ գտնեն թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների հիմնական գիտական  արդյունքները: Այն պարունակում է կապիտալի շուկայի հետազոտական արդյունքների վերաբերյալ հոդվածներ: http://cfjournal.hse.ru  



Էլեկտրոնային բաց , անվճար, ազատ մատչելիության ամսագիր է , հրատարկվում է 2000 թվականից, տարեկան 5 անգամ, հիմնադրվել է Ազգային հետազոտական համալսարանի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» կողմից: Այն ռուսալեզու է, անգլերեն հավելվածով, որն ընդգրկում է հրատարակվող նյութերի մի մասը: Այն մասնագիտացված ակադեմիական հրատարակություն է. ընդգրկում է հրապարակումներ  ժամանակակից տնտեսագիտական սոցիոլոգիայի , տնտեսագիտության տեսական ուղղությունների վերաբերյալ:  http://www.ecsoc.hse.ru



«Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի» ակադեմիական , եռամսյա ամսագիր է,  հրատարակվում է 1997 թվականից: Երկլեզու / անգլերեն , ռուսերեն/ ամսագիր է և հասցեագրված է ընթերցողների լայն շրջանակին: Հրատարակվում են նյութեր միկրո-, մակրո տնտեսության, էկոնոմետրիկայի , աշխատանքի շուկայի և այլ մասնագիտական բնագավառների վերաբերյալ, որոնք ուսանողները կարող են օգտագործել  որպես ուսումնական գրականություն՝ մինչև դրանց որպես դասագիրք հրատարակվելը:  http://ej.hse.ru



Տնտեսագիտական լայն ուղղվածության ամսագիր է, հրատարակվում է 1970 թվականից, ամիսը մեկ անգամ: Հիմնական հոդվածները հրատարակվում են նաև անգլերենով  «Problems of Economic Transition» ամսագրում: Ամսագրի հոդվածներն ունեն թեմատիկ բաժանում: Ամսագրի արխիվ բաժնում կարելի է գտնել մինչը 2013 թ. հավաքածուի բաց հոդվածներ: http://www.ecotrends.ru/archive

 

 


Oxford Բաց ամսագրեր

Oxford Ամսագրեր շտեմարանում  գործում են երկու տարբեր մուտքի մոդելներ.

  • Ընտրովի բաց մատչելիության մոդելը (Oxford բաց) պարունակում է անհատական որոնում տնային էջերում /homepages/ պարզելու , թե որ ամսագրերն են  առաջարկում  ընտրովի բաց մուտք:

Լիովին Բաց մատչելիության ամսագրեր http://www.oxfordjournals.org/oxfordopen/