Էջեր

Արկադի Տեր-Թադևոսյանը ձեռքբերածը պահպանելու գործում կարևորել է երիտասարդության դերը

17 Դեկտեմբեր 2011
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ուսանողական խորհրդի «Էկոնոմ» ամսագրի 10-ամյակի առիթով հյուրընկալվել էր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Ուսանողները ծափողջյուններով ու հպարտությամբ են դիմավորել արցախյան ազատամարտի հերոսին:
Կոմանդոսը նրանց պատմել է անցած ուղու մասին, վերհիշել անցյալն ու ձեռքբերածը, դրանց պահպանելու գործում կարևորել երիտասարդության դերը: