Էջեր

Այսօր փաստաթղթերի ընդունման վերջին օրն է

01 Հունիս 2015

ՀՊՏՀ-ում 2015-2016 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների փաստաթղթերի ընդունելության  (1-ին փուլի) վերջին օրն է: Փաստաթղթերն այսօր ընդունվում են մինչև ժամը 18.00-ն: Այս մասին մեզ տեղեկացրեց  ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը:

Ընդունելության առաջին փուլի հայտագրման արդյունքներին կանդրադառնանք առաջիկա լրահոսում:

Հիշեցնենք, որ ընդունելության գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ին: