Կարիերա

Արդշինբանկ

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

02 Փետրուար 2016 Վերջնաժամկետ: 15 Փետրուար 2016

 «Արդշինբանկի» Արարատի մասնաճյուղում առկա է վարկային մասնագետի թափուր հաստիք: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Արարատ մասնաճյուղի վարկային մասնագետ

ԴՐՈՒՅՔ                             Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ      Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ        ՀՀ ք. Արարատ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ոսկու վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` ոսկու վարկ ստանալու նպատակով Բանկի դիմած հաճախորդի փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • Ոսկյա իրերի ստուգման և ընդունման գործընթացին մասնակցություն և դրա վերահսկում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանագրերի ձևավորում, ստորագրման և կնքման ապահովում` ըստ Բանկի ներքին իրավական ակտերով, այլ որոշումներով և հրամաններով սահմանված կարգի,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
  • Ֆիզիկական անձ հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում "Գործառնական օր" համակարգ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ Արարատ մասնաճյուղ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Loan specialist for Ararat branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. փետրվարի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք