Կարիերա

ՄԳԱ Կոնտինենտ ընկերություն

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

19 Հոկտեմբեր 2015 Վերջնաժամկետ: 23 Հոկտեմբեր 2015

Հոկտեմբերի 23-ին ներկայացվելու է  ISIC (Միջազգային Ուսանողական Անհատական Քարտ) ծրագիրը, որն ուսանողներին ընձեռում է մի շարք հնարավորություններ: Մանրամասները` ստորև. 

 ՄԳԱ Կոնտինենտ ընկերությունը, համագործակցելով «Հայաստանի Երիտասարդական Պալատ» ՀԿ հետ, 2011 թվականից ի վեր հանդիսանում է ISIC (Միջազգային Ուսանողական Անհատական Քարտ) և ITIC (Միջազգային Անհատական Քարտ Դասավանդողների համար) ծրագրերի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում`  հնարավորություն տալով հայ ուսանողին միանալ միջազգային ուսանողական հանրությանը՝ օգտվելով 130 երկրում գործող ավելի քան 40 000 միջազգային և 120 հայաստանյան զեղչից, ինչպես նաև տեղական և միջազգային ուսանողական ծրագրերի առավելություններից:

ISIC ծրագիրն այսօր արդեն հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ 90% զեղչ Microsoft լիցենզավորված ծրագրերի ձեռքբերման ժամանակ, մասնակցել միջազգային մասշտաբի համաժողովներին բացառիկ արտոնություններով, մասնակցել IELTS միջազգային որակավորման քննություններին հատուկ զեղչով, ինչպես նաև Էմ Ջի Էյ կրթական խորհրդատվական կենտրոնի կողմից մատուցված ծառայություններից հատուկ պայմաններով, այն է`

  •   Ընդունվել ԱՄՆ-ի, Անգլիայի և աշխարհի լավագույն համալսարաններ
  • Լրացնել ընդունելության հայտադիմումները
  • Գրել ինքնակենսագրական, մոտիվացիոն, ուղեկցող նամակներ, էսսեներ և այլն
  • Պատրաստվել TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT քննություններին և հարցազրույցներին
  • Դիմել կրթաթոշակ ստանալու համար:

 

Ծրագիրը կներկայացվի 23.10.2015:

Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն.

Հեռ.`  010 532553;  096 532551; 093 532551 

Էլ. հասցե` info@mgacontinent.am

www.isic.am
www.isic.org

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք