Կարիերա

Ռոստելեկոմ Արմենիա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ

22 Յունուար 2016 Վերջնաժամկետ: 29 Յունուար 2016

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն  (Ռոստելեկոմ Արմենիա) փնտրում է թեկնածուներ մանրածախ վաճառքի մասնագետի թափուր հաստիքի համալրման համար: Հայտարարությունը՝ ստորև:


Պաշտոնը` Մանրածախ վաճառքի մասնագետ 
Աշխատանքի վայրը` ք. Իջևան 
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքային գործառույթներ`
• Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն,
• Կատարված գործարքների մասին մասին հաշվետվությունների ներկայացում,
• Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
• Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում, 
• Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում,
• Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում,
• Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
• Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:

Պահանջներ`

Կրթություն` բարձրագույն 
Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի):

Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:
Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 29.01.2016:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք