Կարիերա

ԿԱԶԱ

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ

09 Փետրուար 2016 Վերջնաժամկետ: 15 Փետրուար 2016

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական  հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային  կենտրոնը   Հայաստանում երիտասարդների  մուտքն  աշխատաշուկա  առավել դյուրին դարձնելու համար իրականացնում  է «Աշխատանքային հմտությունների զարգացում»  դասընթացը:

Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել աշխատանքային գործունեությունը սկսելու  և առավել  արդյունավետ  իրականցնելու  համար  անհրաժեշտ  մասնագիտական հմտություններն  ու  անձնային  որակները: 
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվում են հետևյալ թեմատիկ բաժինները՝

1. Ինչպե՞ս ընդունվել աշխատանքի

2. Ինչպե՞ս հարմարվել նոր աշխատավայրում

3. Ինչպե՞ս ապահովել կարիերայի աճ

Դասընթացի ավարտին անհատապես յուրաքանչյուր մասնակցի հետ իրականացվում է նաև կարիերայի խորհրդատվություն:  

Դասընթացի տևողությունը՝ 36 ժամ, հանդիպումներն իրականացվում են 1 ամսվա ընթացքում:

Դասընթացի արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ:

Դասընթացի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը՝https://drive.google.com/file/d/0B1zrZ3SbOSbralFPN1dzVnROakU/view?pref=2&pli=1 :

 Դիմել կարող եք մինչև  փետրվարի 15-ը  ներառյալ,  հետևյալ  հղումով՝ https://docs.google.com/forms/d/1XWqaCd2FAfR1EThsRIP9BUaU6G9vOjYe_lw-zbcqNTA/viewform կամ  զանգահարելով 010 54 18 44 կամ 077 54 18 44 հեռախոսահամարներով: 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք