Կարիերա

ՌՈՍՏԵԼԵԿՈՄ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻՑ»

13 Մայիս 2016 Վերջնաժամկետ: 25 Մայիս 2016

«Ռոստելեկոմ Հայաստանը» հրավիրում է ՀՀ բոլոր բուհերի ուսանողներին մասնակցելու Հայաստանում նախադեպը չունեցող «Ռոստելեկոմ՝ նոր հնարավորություններ ուսանողների համար -2» ամենամյա ծրագրին:

Մասնակցության պայմաններ

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3, 4 կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները: Ծրագրին չեն կարող մասնակցել 2015թ. ծրագրի մասնակից ուսանողները: Մասնակիցների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք հայտերն ուղարկել ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրում նշելով՝ RNP հապավումը: (Հայտի ձևը կարող եք ներբեռնել նշված հղումով՝ http://www.rtarmenia.am/jobs/student-program  կամ  ստանալ «Ռոստելոկոմ Հայաստանի» վաճառքի սրահներից):

Ծրագրին մասնակցելու իրավունք կստանան հարցազրույցի փուլը հաղթահարած 25 ուսանող:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թմայիսի 25-ը:

Ծրագրի նկարագիր

Ուսանողները հնարավորություն կունենան.

Ծանոթանալ «Ռոստելեկոմ» Հայաստանի գործունեությանը,    անցնել ինտերակտիվ ուսուցում շուրջ 10 թեմաներով,  իրենց   լուծումներն առաջարկել ընկերության գործունեության տարբեր  ճյուղերում, մասնակցել մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերել նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ «Ռոստելեկոմ Հայաստան» անձնակազմի շրջանում:

Ծրագրի ավարտին մրցույթային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կունենա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել իր նախընտրած ստորաբաժանումում, իսկ ուսւցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրել «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շարքերը:

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողները ևս կունենան «Ռոստելեկոմ Հայաստանի» անձնակազմը համալրելու հնարավորություն:

Բոլոր մասնակիցները կգրանցվեն ընկերության ռեզերվում՝ որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ:

Ծրագրի մեկնարկը՝ ս.թհունիսի 8-ից:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք