Կարիերա

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ

«ԱՊԱԳԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ-2016»

13 Մայիս 2016 Վերջնաժամկետ: 20 Մայիս 2016

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության  «Ապագայի գործակալ-2016» մրցույթի 2-րդ խմբի աշխատանքը կմեկնարկի մայիսին:  Կենտրոնի տրամադրած հայտարարությանը ծանոթացեք ստորև.

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ-ն հայտարարում է «ԱՊԱԳԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ»  խորագրով մրցույթ:  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում իրենց կարիերան են սկսել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով և փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ  պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու Ձեր բանաձևը:

 Եվ այսպես, եթե Դուք

  • ակտիվ եք և սիրում եք շփվել,
  • ունեք բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք,
  • ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար,
  • ուզում եք  նոր մասնագիտություն ձեռք բերել, 
  • և  իհարկե շատ  գումարներ վաստակել

 ապա  

  • անկախ Ձեր մասնագիտությունից,
  • տարիքից կամ սեռից

կարող եք մասնակցել «Ապագայի գործակալ» մրցույթին:

Նախագծի տևողությունը 2,5 ամիս է, որի  ընթացքում մասնակիցներն անցնում են՝ մասնագիտական գիտելիքներ  և  վաճառքի հմտություններ  զարգացնող մի շարք անվճար դասընթացներ, որոնք ուղեկցվում են պրակտիկ աշխատանքներով Ընկերության տարբեր մասնաճյուղերում: 

Մրցույթի ավարտին  լավագույն մասնակիցները  կստանան ԿԲ-ի կողմից տրամադրվող լիցենզիա և կսկսեն աշխատել  ընկերության մասնաճյուղերից որևէ մեկում  որպես գործակալ՝  հիմք ստեղծելով հետագա կարիերան «Ռոսգոսստրախում»  կառուցելու համար:

Պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը, ուրեմն  ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը futureagent@rgs.am  էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով «Ապագայի գործակալ» անվանումը: Հաղթահարե՛ք նախընտրական փուլը և  դարձե՛ք 2016թ-ի 2-րդ խմբի մասնակիցը:  Դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 20-ը:

Հարցերի դեպքում զանգահարեք: Հեռ. (010) 59 10 10, ներքին համար՝ 17 20 :

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք