Աշխատակազմ

ԱՇՈՏ ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ

Ծննդյան տարեթիվը`  

1958 թ.

Կրթությունը`

04 . 04.2005 թ.`  պրոֆեսորի գիտական կոչում,

2003 թ.` պաշտպանել է դոկտորական ատենախոսություն  «Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթները և արդյունավետությունը» թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

1988 թ.`  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Շահույթի  բաշխման մեխանիզմը տնտհաշվարկային հարաբերությունների  խորացման պայմաններում թեմայով»  և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

1975-1979թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական  ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ:

Աշխատանքային փորձը`

2013թ. հունվարից՝ ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,

2011թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ,

2008-2011թթ.`  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան,

2003-2008թթ.`  Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի  արժեթղթերի շուկայի ամբիոնի վարիչ

1999-2002թթ.` «Հայռուսգազարդ» ՓԲԸ էկոնոմիկայի վարչության պետ,

1995-1998թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  արժեթղթերի տեսչության պետ,

1990-1995թթ.` ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական մեխանիզմի և դրամաշրջանառության բաժնի պետ, այնուհետև՝ դրամաշրջանառության և արժեթղթերի վարչության պետ,

1981-1990թթ.`  ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ`  ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող:

Մասնագիտական դասընթացները`

Ֆինանսական պլանավորում

Ֆինանսական ածանցյալ շուկա

Արտադրական ձեռնարկությունների ֆինանսներ

Արժեթղթերի շուկայի զարգացման հիմնախնդիրը

Գիտական աշխատանքները՝      

 Հեղինակ է ավելի քան 65 գիտական աշխատանքների, այդ թվում՝ երկու մենագրության: Հրապարակել է գիտական հոդվածներ նաև Մոսկվայում, Կիևում, ինչպես նաև Հնդկաստանում (ք. Հայդարաբադ): 

 

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք