«ԱՄԲԵՐԴ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կրթություն և գիտություն

30 Ապրիլ 2015

Աշխատաշուկայի միտումները Հայաստանում  |2017|

Աշխատաշուկայի մշտադիտարկումն առանցքային նշանակություն ունի մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատությունների համար՝ կրթական ծրագրերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող վերջնարդյունքների սահմանման և դրա պահանջներին առավելագույնս համապատասխան մասնագետների պատրաստման առումով:

Հետազոտության մեջ ներկայացված են ՀՀ մասնավոր հատվածի գործատուների աշխատանքի հայտարարությունների մոնիթորինգի ամփոփ արդյունքները, որոնք հնարավորություն են տվել ներկայացնել մարքեթինգի և վաճառքների, կառավարման, ֆինանսների, հաշվապահական հաշվառման և հարկման բնագավառի մասնագիտությունների ու մասնագիտացումների տեսակարար կշիռը աշխատաշուկայի պահանջարկում, գործատուների կողմից այդ մասնագետների ընդհանրական և մասնագիտական որակներին ու հմտություններին ներկայացվող պահանջները  և նշյալ մասնագիտություններն ունեցող աշխատողների աշխատանքային գործառույթների նկարագրերը:

Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել աշխատաշուկայի խնդիրներով զբաղվող հետազոտողների աշխատանքներում, ինչպես նաև օգտագործվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից՝ կրթական ծրագրերի կառուցման և դրանց հատկացվող տեղերի պլանավորման աշխատանքներում: 


 

Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում  |2016|

Վերջին տասնամյակների քաղաքական գործընթացներում աստիճանաբար մեծանում է հանրային քաղաքականության նոր սուբյեկտների, հետազոտական, վերլուծական հատուկ կառույցների` ուղեղային կենտրոնների (think tanks) դերակատարությունը: Գրքում քննարկվում են ժամանակակից քաղաքական գործընթացներին այդ կենտրոնների մասնակցության հիմնահարցերը, մասնավորապես՝ դիտարկվում են ուղեղային կենտրոնների էությունը, դրանց ձևավորման ու զարգացման պայմանները, նշանակությունն արդի քաղաքական դերակատարների համակարգում և, այդ համատեքստում, Հայաստանի ուղեղային կենտրոնների կայացման առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները:

Աշխատանքը կարող է հիմք դառնալ «Ուղեղային կենտրոնները քաղաքական համակարգում» դասընթացի ներդրման, ինչպես նաև ուսումնական ձեռնարկի պատրաստման համար: Հետազոտությունը կարող է օգտակար լինել քննարկված հիմնահարցերով զբաղվող մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են արդի քաղաքական գործընթացներում ուղեղային կենտրոնների հիմնախնդիրները:


 

 Չինաստանի ուղեղային կենտրոնները |2016|

Աշխատությունը նվիրված է Չինաստանի ուղեղային կենտրոնների զար­գացման փուլերի, գործունեության առանձնահատկությունների, հանրային քա­ղաքականության ոլորտում դերակատարության և քաղաքական վերնա­խավի որոշումների և փորձագիտական հանրության վրա ազդեցության գոր­ծիքների ուսումնասիրությանը: Հետազոտության շրջանակներում ուսումնա­սիրվել է Չինաստանի շուրջ 90 կենտրոն:

Աշխատությունը նախատեսված է հանրային քաղաքականության հետա­զոտական հաստատությունների գործունեությամբ հետաքրքրվող մասնագետ­ների և ընթերցողների լայն շրջանակների համար:

 


 

Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները |2015|

Արդի դարաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային մարտա­հրա­վերների համատեքստում կարևորվում է բուհական-ակադեմիական միջա­վայ­րում գործող հետազոտական, վերլուծական, հատկապես հասարակական և հու­մա­նի­տար կենտրոնների դերը: Այդ խնդրի ուսումնասիրությանն է նվիրված «Հա­յաս­տանի բու­հական վերլուծական կենտրոնները» հետազոտությունը, որը կատար­վել է «Նորա­վանք» գիտակրթական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտե­սա­գիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համատեղ իրա­կա­նացվող «Տա­րածաշրջանի վերլուծական կենտրոնները» հետազոտության շրջանակ­ներում:



 

Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ-ում |2015|

Աշխատանքը նվիրված է աշխարհի և ՀՀ մի շարք առաջատար հա­մալ­սարանների գործունեության բնույթի, առանձնա­հատ­­կու­­թյունների ու­սում­նասիրությանը: Փորձ է կատարվել բացահայ­տելու այդ բու­հերի լա­վա­գույն ձեռքբերումները և դրանք Հայաս­տա­նի պետական տնտե­սագի­տական հա­մալսարանում ներդնելու հնա­րավորու­թյունները: Ուսում­նա­սիրվել են նաև համաշխարհային վարկանշավորող կազ­մակեր­պու­թյուն­ների սկզբունք­նե­րը հիմնական ցուցա­նիշ­ների վերլուծու­թյան ժամա­նակ: 

 


 

 Տարածաշրջանի հետազոտական կենտրոնները (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) |2015|

Աշխատությունը նվիրված է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետազոտական կենտրոնների վերլուծությանը, տիպաբանությանը, ռազմավարական առաջնահերթություններին, ինչպես նաև գործունեության տարբեր կողմերին։ Հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա արվել է այդ կենտրոնների դասակարգումը։ Աշխատությունը նախատեսված է փորձագիտական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար։ Նախագիծն իրագործել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներից կազմված համատեղ խումբը:


 

 ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության շուկայի արդի  վիճակը, փոխհարաբերությունները  աշխատանքի շուկայի հետ  և  գնագոյացման հիմնախնդիրները  |2014|

Այսօր կրթական կարևորագույն հիմնահարց է կրթության մատչելիությունը և վճարելիությունը։ Այս համատեքստում առանցքային է կրթական ծառայությունների գնագոյացման խնդիրը։ Մենագրությունում կրթական ծախսերը դիտարկվել են որպես ներդրումներ մարդկային կապիտալում: Դրանից ելնելով` կատարվել է բարձրագույն կրթության ֆինանսական ծախսերի նպատակահարմարության հաշվարկ՝ ըստ մասնագիտությունների, մեթոդաբանական երկու տարբերակով: Ներկայացվել են կրթական ծառայությունների և աշխատանքի շուկաների փոխհարաբերության առանձնահատկությունները ՀՀ-ում, բացահայտվել են հնարավոր զարգացման ուղղությունները։


 

«Արտասահմանյան առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեության ուսումնասիրությունն ու լավագույն փորձի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում  |2014|

Սույն հետազոտությունն իրականացվել է ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են արտասահմանյան վեց և հայաստանյան ինը համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեությունը, որոնց հիման վրա էլ կատարվել են առաջարկություներ արտասահմանյան լավագույն փորձի՝ ՀՀ-ում ներդրման վերաբերյալ, ինչը և սույն հետազոտության հիմնական նպատակն է:

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք