Կառավարման ֆակուլտետ

Կառավարման ֆակուլտետ

Ֆակուլտետի մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին` ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա: Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ Կառավարում անվանումը ստացել է, երբ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ: 

Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Ֆակուլտետում բակալավրիատի ծրագրով մասնագետներն են պատրաստվում Կառավարում, Պետական և մունիցիպալ կառավարում, Հակաճգնաժամային կառավարում, Զբոսաշրջության կառավարում, Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտություններով:

Մագիտրատուրայում մասնագետներն են պատրաստվում Կառավարում, Ֆինանսական կառավարում, Բանկային կառավարում, Գործարար կառավարում, Պետական և մունիցիպալ կառավարում, Հակաճգնաժամային կառավարում, Կրթության կառավարում, Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, Աշխատանքի տնտեսագիտություն, Աշխատանքային իրավունք մասնագիտություններով:

Դեկանատ


 Էդգար Ֆերդինանդի Ղազարյան

տ.գ.թ., դոցենտ


 

  դեկան, պաշտոնավարում է 2011թ. հուլիսի 1-ից

Սամվել Ազատի Գրիգորյան, դոցենտ

դեկանի տեղակալ

Մերի Վազգենի Բադալյան

տ.գ.թ., դոցենտ

դեկանի տեղակալ

Լենա Ալեքսանդրի Մակարյան

ավագ գործավար

Ջուլիետա Բաբկենի Սահակյան

գործավար

Գայանե Ստյոպայի Հակոբյան

գործավար

Արմինե Ռուբիկի Ղարիբյան

գործավար

 Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնները`

Վարիչ՝ Յուրի Միքայելի Սուվարյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս. տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վարիչ՝ Միքայել Սերգեյի Մելքումյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 

Վարիչ՝ Պետրոսյան Մարտիրոս Երվանդի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 

Վարիչ՝ Նելլի Հայկազի Շահնազարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ 

Վարիչ՝ Ներսես Այվազի Գևորգյան

Վարիչ՝ Արկադի Նիկոլայի Հայրապետյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարիչ՝ Սուսաննա Ավետիքի Չալաբյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 


Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ

Հեռ.՝ (+37410) 52 94 41

Էլ. փոստ՝ e.ghazaryan@asue.am



Նորություններ

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում

Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...

22 Մյս 2012 Ավելին
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...

21 Մյս 2012 Ավելին
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...

21 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...

21 Մյս 2012 Ավելին